loader
XX դարասկզբի ինտերիերային գործվածքների մոտիվներով H&M-ի նոր հավաքածուն

XX դարասկզբի ինտերիերային գործվածքների մոտիվներով H&M-ի նոր հավաքածուն

H&M-ը ներկայացրել է GP & J Baker բրիտանական ընկերության հետ համատեղ կոլաբորացիան: Ընկերությունը հայտնի է որպես 19 դարում ստեղծված ինտերիերային թանկարժեք տեքստիլի արտադրող և բրիտանական թագավորական ընտանիքի մատակարար: H&M-ի կրեատիվ տնօրեն Պերնիլա Վոլֆհարթի խոսքերով, հիմա նորաձևությունն ու ինտերիերները շատ ուժեղ փոխկապակցված են, իսկ գործվածքի վրա պրինտերը կարող են պատմել գառդերոբի, տան մասին պատմությունը:

«Մենք գիտեինք, որ ցանկանում ենք օգտագործել ցնցող արխիվային պրինտերը, այլ ոչ թե ստեղծենք նորերը: Մեր գաղափարն էր աշնանային հավաքածուի մեջ թռչող սիլուետները համադրել դեկորատիվ ու երկրաչափական գրաֆիկայի հետ»,- ասել է Վոլֆհարթը:

Ռիթեյլերի դիզայներները կկարողանան լինել ընկերության արխիվներում և ընտրել 1000-ավոր պրինտեր: Համատեղ հավաքածուի համար որպես պրինտեր ընտրվել են GP & J Baker-ի 1913 թվականին ստեղծված «Magnolia», ընկերության բեսթսելլեր «Hydrangea Bird» և արևելյան ոճի «Oriental Bird» հայտնի նախշերը: Հավաքածուն օգոստոսին կհայտնվի շվեդական բրենդի կայքում և ընտրված խանութներում. այն ընդգրկել է բլուզներ, զգեստներ, տաբատներ, պիջակներ և աքսեսուարներ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս