loader

YouTube. 2017 թվականի ամենադիտված եւ պոպուլյար վիդեոները

YouTube վիդեոսերվիսը իր ամենամյա ռեյտինգն է կազմել, որում ընդգրկվել են անցնող տարվա ամենապոպուլյար եւ դիտված վիդեոները: Այս տարի համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել են բազմաժանր եւ հետաքրքրություն առաջացնող հոլովակները:

Ամենապոպուլյար հոլովակներ.

Առաջին տեղում է he Mask Singer թայլանդական ոուի մասնակցի ելույթով վիդեոն է. էքստրավագանտ կոստյումով այս արտիստը գրավել է ոչ միայն հանրությանն ու ժյուրիի անդամներին, սայլ նաեւ համացանցին՝ 182 մլն դիտում հավաքելով:

Երկրորդ հորիզոնականում տեղավորվել է լոսանջելեսյան պարողների հոլովակը. երիտասարդները Էդ Շիրանի «Shape of You» երգի տակ հիասքանչ պար եւ պլաստիկա են ցուցադրել՝ 119 մլն դիտում հավաքելով:

Եռյակը եզրափակում է պինգ-պոնգի գնդակներով հնարքների վիդեոյին. այն այնքան հետաքրքիր է, որ միանգամից 93 մլն դիտում է հավաքել:

Ամենադիտված երաժշտական հոլովակներ.

Առաջին հորիզոնականում է Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի «Despacito» հոլովակն է՝ 4,5 մլրդ դիտումով:

Երկրորդ տեղում է Էդ Շիրանի «Shape Of You» ստեղծագործությունը՝ 2,8 մլրդ դիտումով:

Երրորդ տեղում Ջեյ Բալվինի եւ Վիլլի Վիլյամի «Mi Gente» հոլովակը՝ 1,3 մլրդ դիտումով: 

https://www.youtube.com/watch?v=8rRfqWcz-mw#action=share .
https://www.youtube.com/watch?v=Kl5B6MBAntI#action=share 
https://www.youtube.com/watch?v=UeG1ftTmLAg#action=share 
https://www.youtube.com/watch?v=kJQP7kiw5Fk#action=share 
https://www.youtube.com/watch?v=JGwWNGJdvx8#action=share 
https://www.youtube.com/watch?v=wnJ6LuUFpMo#action=share

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս