loader
Zac Posen-ի գարուն-ամառ 2019 լուքբուքը

Zac Posen-ի գարուն-ամառ 2019 լուքբուքը

Դերասաններ Ումա Թուրմանի և Իթան Հոուքի դուստրը՝ Մայա Թուրման-Հոուքը նկարահանվել է Zac Posen-ի նոր գարուն-ամառ 2019 հավաքածուի լուքբուքում: Նկարահանման հեղինակը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի թոռնուհի և Սոֆիա Կոպոլայի զարմուհի ռեժիսոր ու լուսանկարիչ Ջիա Կոպոլան է:

Vogue USA-ը, այս կապակցությամբ, փոքրիկ վիդեոբեքսթեյջ է հրապարակել: «Սիրողական» էսթետիկայում արված լուսանկարներում Մայան կանաչ այգու, ծովափի և առանձնատան ինտերիերների ֆոնին հանդես է եկել ռետրո ոճի լողազգեստներով, փարթամ զգեստներով և կոստյումներով:

Կոպոլայի խոսքերով, նրա հիմնական խնդիրն էր փոխանցել հերոսուհու երիտասարդությունն ու ազատությունը, և Թուրման-Հոուքը այս խնդիրը լուծել է որպես «ի ծնե աստղը»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս