loader
Zara-ն մեկնաբանել է ախատավարձերը չվճարելու մասին լուրը

Zara-ն մեկնաբանել է ախատավարձերը չվճարելու մասին լուրը

Օրերս, Associated Press-ը, Fast Company-ն եւ BoF-ը նյութեր են հրապարակել այն մասին, որ Zara
իսպանական մասս-մարկետի գնորդները հագուստներում ֆաբրիկայի աշխատակիցների գրություններ են հայտնաբերել, որոնցում գրված էր. «Ես պատրաստել եմ այս հագուստը, որը դու ցանկանում ես գնել, սակայն ինձ դրա համար չեն վճարել»: Աղբյուրները հայտնում են, որ գրությունները հայտնում են անկանոն աշխատանքային գրաֆիկի, աշխատանքային վատ պայմանների եւ ցածր աշխատավարձի մասին: Fast Company-ն հայտնում է, որ այդ բոլոր աշխատակիցները աշխատել են Bravo Tekstil ֆաբրիկայում, որը փակվել է 2016 թվականի հուլիսին: ԱՊՀ-ում Zara-ի ներկայացուցիչները մեկնաբանել են այս լուրը. «Mango-ի, Nest-ի եւ IndustriALL-ի տեղական մասնաճյուղի հետ միասին, Inditex ընկերությունը հանդես է եկել 2016 թվականի հուլիսին Bravo ֆաբրիկայի սեփականատիրոջ խարդախությունից եւ անհետացումից տուժած աշխատակիցների համար օգնության հիմնադրամի ստեղծման առաջարկով:

Տվյալ պահին IndustriALL-ը, Inditex-ի աջակցությամբ, շարունակում է բանակցություններ վարել Թուրքիայում իր աֆլիացրած կառույցների հետ, որպեսզի փորձի համաձայնության հասնել: Օգնության հիմնադրամը կծածկի աշխատակիցների չվճարված աշխատավարձը, չօգտագործված արձակուրդային օրերն ու նպաստները, ովքեր տուժել են 2016 թվականի հուլիսին ֆաբրիկայի հանկարծակի փակումից: Տվյալ պահին ընկերությունը ձգտում է գտնել առկա խնդիրների արագ լուծման տարբերակը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս