loader

LIFESTYLE

Fashion

Բերտոնը փորձել է կերպարները, միաժամանակ, ուժեղ և փխրուն, էմոցիոնալ և հանգստությամբ լի դարձնել:

Վառ հագեցած պալիտրան անցնում է ավելի խլացրած կրեմա-բեժ տոներ, իսկ ակցենտները դետալներից ձևվածքի ծավալին է տեղափոխվել:

Դիզայները հայտնի է նաև նորաձևության հանդեպ անսովոր մոտեցմամբ և սիրում է փորձարկումների ենթարկել պրինտերն ու կարուձևը:

Գարունն ու ամառը դիզայներն առաջարկում է անցկացնել տարբեր կտորներից վերնաշապիկների, երկար պլիսավորված դետալով կարճ ջինսային կիսաշրջազգեստների, շղթայով գրպաններով հսկայական ժիլետների մեջ:

Հեծանվորդների սպորտային հանդերձանքին նման քիփ կոմբինեզոնները պատրաստված են ինտերիերային ծաղկային պրինտում։

Քլեր Ուեյթ Քելերը մտորում է այն մասին, թե ում էլ ինքն իրեն համարի կինը, նա կարող է լինել տարբեր և չզրկել լինել ոչ մի նույնականացման մեջ:  

Աղջկական հանդերձանքի ռոմանտիզմն այստեղ համադրվում է կիսաթափանցիկ գործվածքների և սև մասիվային կոշիկների կոպտության հետ:

Պիչոլին տեղ է հատկացրել կարմիր ճակատագրական հանդերձանքին, քանզի կարմիրը Վալետինո Գարավանիի սիրելի գույնն է:

Լրահոս