loader

«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանը՝ համարյա պատանդի կարգավիճակում

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Շանթ» հեռուստաընկերությանը վարչապետ Սերժ Սարգսյանի տված բացառիկ հարցազրույցի մասին:

Ինչի՞ մասին է այդ հարցազրույցի քաղաքական հատվածը: Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանն ինչ-որ առիթով անդրադարձավ այն հարցին, թե որոշ պատգամավորներ զբաղվում են բիզնեսով, թեև դրա իրավունքը չունեն, և ասաց, որ նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է: Այս հարցազրույցն էլ այն մասին էր, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում թղթերով ամեն ինչ կարգին է: Ժողովուրդն ընտրությունների ժամանակ վստահության քվեն տվել է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն էլ որոշել է իրեն առաջնորդել վարչապետի պաշտոնում:

Հարցազրույցի մյուս հիմնական գաղափարն այն է, որ ինքը այդ ամենի հետ կապ չունի: Այսինքն՝ Սահմանադրությունը ինքը չի փոխել, ժողովուրդն է փոխել, ինքը չի պարտադրում անգամ, որ իր նկարը կախված լինի պաշտոնյաների կաբինետներում, պաշտոնյաները իրենք են իրենց նախաձեռնությամբ անում դա, և այլն:

Այսքանը՝ Սահմանադրության մասին: Ինքը կապ չունի, ինքը, եթե հիշում եք, անգամ դեմ էր: Բայց ժողովուրդը հանրաքվեի ժամանակ «այո» ասաց:

Իսկ գուցե իրեն վարչապետ նշանակելու հարցո՞ւմ է ճնշումներ գործադրել կուսակցության անդամների վրա: Ոչ, որևէ պարտադրանք չի եղել, ինքը նույնիսկ դեմ էր և նման հավակնություններ չուներ, բայց ի՞նչ կարող է անել, եթե կուսակցությունը նման որոշում է ընդունել:

Նույնն էլ՝ բոլոր կաբինետներում իր նկարը կախելու դեպքում: Ինքը դեմ է դրան, բայց ի՞նչ կարող է անել, եթե պետության խորհրդանիշն է: Ստիպված՝ մի կերպ հանդուրժում է:

Մի խոսքով՝ գործ ունենք լայնախոհ, երկիրը ժողովրդավարական զարգացման ուղիով տանելու պատրաստ քաղաքական գործչի հետ: Պարզապես ժողովուրդը ավտորիտարիզմի է սովոր, ավտորիտար համակարգ է ուզում, ինքն էլ, քանի որ միշտ լսում է ժողովրդի ձայնը, ստիպված է համակերպվել և դառնալ ավտորիտար առաջնորդ: Ինքն ի՞նչ մեղավոր է, ժողովուրդն է այդպես ուզում:

Իսկ ահա հակառակը ուզողները ժողովուրդ չեն: Մի քանի տասնյակ մարդիկ են: Իսկապե՞ս մի քանի տասնյակ մարդիկ են:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են մի քանի տասնյակ մարդկանց դեմ մի քանի հազար ոստիկաններ դուրս բերել:

Ամբողջական՝ տեսագրությունում․

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս