loader

«Ազատ խոսք». Անկախության օրն ու «ազգովի խնդրելու» գործընթացը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Անկախության 26 տարիների և ապագայի վերաբերյալ իշխանությունների պատկերացումների մասին:

Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը բավականին ընդարձակ ելույթ ունեցավ պաշտպանության նախարարության բակում, օրվա խնդիրներին համահունչ գնահատականներ տվեց, և ի դեպ նշեց, որ կարելի էր անել ավելին, բայց ինքը վստահ է, որ Հայաստանը ճիշտ ճանապարհով է ընթանում:

Սերժ Սարգսյանի այս խոսքերը, համաձայնեք, երկակի իմաստ են ստանում: Նրա նախագահության տարիներին Հայաստանից արտագաղթել է առնվազն 350 հազար մարդ ու հանկարծ նա հայտարարում է, որ Հայաստանը ճիշտ ճանապարհով է ընթանում և կարելի էր ավելին անել: Եթե ճիշտ ճանապարհով ընթանալու արդյունքում Հայաստանը դատարկվում է, ապա ավելի անել երևի, այնուամենայնիվ,ս չարժե:

Բայց այնպես չէ, որ արտագաղթը չի մտահոգում իշխանություններին, դե փառք աստծո գոնե ցավոտ են ընդունում, էլի բան է:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը օրինակ ցավագին չէր ընդունում, ասում էր՝ բա մնան, որ երկրում հեղափոխություն անե՞ն: 

Ի դեպ՝ նախկին վարչապետների մասին...

Ամբողջական՝ տեսագրությունում:

Արմեն Բաղդասարյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս