loader

«Ազատ խոսք». «Ելք» դաշինքը ձգտում է փաստաթղթավորե՞լ խայտառակությունը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Ելք» դաշինքի նախաձեռնության մասին, որով առաջարկվում է Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործընթաց սկսելու վերաբերյալ հայտարարություն ընդունել:

Թե ինչու «Ելքն» այնուամենայնիվ այդպիսի որոշում ընդունեց՝ այնքան էլ հստակ չէ: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ այդ հարցում որևէ որոշակիություն չկար:Գուցե պատճառն այն էր, որ սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության 58 տոկոսն իր ապագան կապում է Եվրամիության հետ, և այդ տվյալները հրապարակվեցին նախօրեին, իսկ ցանկացած քաղաքական ուժ, բնականաբար, կցանկանար դառնալ ժողովրդի 58 տոկոսի ցանկությունների արտահայտիչը, գուցե ազդակները նախագահականից են եկել, և այս ձևով Հայաստանի իշխանությունները փորձում են ինչ-որ բան հասկացնել Ռուսաստանին, կամ՝ գուցե «Ելք» դաշինքն իսկապես ցանկանում է Հայաստանին դուրս բերել ԵԱՏՄ-ից և անկեղծորեն հավատում է, որ այս նաախաձեռնությունը հաջողություն կունենա:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Արմեն Բաղդասարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս