loader

«Ազատ խոսք». Համաժողովի և 2040-ին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու մասին

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի եւ 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականի մասին: Համաժողովում 4 միլիոնանոց Հայաստանի գաղափարն առաջ քաշեց Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, նախօրեին Մոսկվայում մասնակցում էր հերթական ճոխ հարսանիքին:

Հայկական պատվիրակությունը, հասկանալի է, հարսանիքին մասնակցելու էր մեկնել նախագահական ինքնաթիռով, որի այդպիսի մի թռիչքը արժե մոտավորապես այնքան, որքան, ասենք, որեւէ սահմանամերձ գյուղի տարեկան բյուջեն: Բայց կարեւորն այն է, որ նախագահը դրական լիցքերով էր վերադարձել հարսանիքից : Այնքան դրական, որ առաջ քաշեց 4 միլիոնանոց Հայաստանի գաղափարը:

Ափսոս, որ համաժողովին ներկա ոչ բոլոր սփյուռքահայերն էին կիսում նրա լավատեսությունը: Եվ անկեղծորեն կարծիք էին հայտնում, որ Հայաստանի իշխանությունները նախ պիտի եղած հարցերը կարգավորեն ու հետո միայն խոսեն մեծ-մեծ ծրագրերի մասին:

Ամբողջական՝ տեսագրությունում

Արմեն Բաղդասարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս