loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանից Թուրքմենբաշի կերտել

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք հաջորդ վարչապետի թեկնածության հարցում առկա ինտրիգի հանգուցալուծման մասին:

Եվ այսպես՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե հաջորդ վարչապետը պիտի անպայման լինի Սերժ Սարգսյանը, և այդպիսի ուրիշ երկրորդ մարդ չկա:

Իհարկե՝ տեսականորեն հնարավոր է, որ Գալուստ Սահակյանն այսպիսի հայտարարություն է անում իր սեփական նախաձեռնությամբ, բայց, եթե անկեղծ լինենք, դրա հավանականությունը քիչ է: Ավելին. փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը սովորաբար հենց նման կարգի հայտարարություններով է փորձում նախապես ուսումնասիրել հասարակական կարծիքը և հետևել արձագանքներին:

Իսկ հիշում ե՞ք, թե ինչքան լավ էր սկսվել ամեն ինչ: Դեռևս սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե եթե անգամ Սահմանադրությունը փոխվի, ու Հայաստանն անցնի կառավարման խորհրդարանական համակարգի, ինչին ինքը անձամբ դեմ է, ապա ինքը չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այն ժամանակ շատերը ցնծությամբ ընդունեցին նրա այդ հայտարարությունը:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Արմեն Բաղդասարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս