loader

«Ազատ խոսք». Ինչո՞ւ է Հայաստանը դառնում ահաբեկչության պոտենցիալ թատերաբեմ

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ԱԱԾ բացահայտած հերթական դավադրության մասին:

ԱԱԾ-ն վերջերս հայտարարություն է տարածել, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն (ամենայն հավանականությամբ՝ Ռոբերտ Քուրքչյան) ֆեյսբուքում կեղծ անունով անհատական էջ է բացել ու փորձել համախոհներ հավաքագրել, որպեսզի ահաբեկչական գործողություններ կազմակերպի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ընդ որում՝ մանրամասն ներկայացրել է, թե ինչպես պահպանել գաղտնիությունը, ինչպես «մոլոտովի կակտեյլներ» պատրաստել, և այլն: Եվ այս ամենը՝ ֆեյսբուքում: Նույն հաջողությամբ կարող էր կանգնել հրապարակում և բարձրախոսով հրահանգներ տալ:

Դժվար է ասել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և արդյո՞ք այդ մարդը նման լուրջ մտադրություններ է ունեցել: Հայաստանի իավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության մակարդակն այնպիսին է, որ ինչ ասես հնարավոր է: Գուցե եղել է այդպիսին է, որ ինչ ասես հնարավոր է: Գուցե եղել է այդպիսի բան, գուցե, ինչպես ասում են, գլխին սարքել են: Բայց բուն խնդիրը սա չէ:

Բուն խնդիրն այն է, որ Հայաստանում նման բաներն արդեն սովորական են դարձել: Նորք-Մարաշի զինված խումբ, «Սասնա ծռեր», Սամվել Բաբայանի գործ, Ժիրայր Սեֆիլյանի գործ, հիմա էլ ահա սա: Այսինքն՝ ընդամենը մեկուկես տարվա մեջ արդեն որերորդ անգամ ԱԱԾ-ն Հայաստանում զինված հեղաշրջման փորձ է բացահայտում: Պարզ ասած, եթե ԱԱԾ-ն իրավացի է, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ֆիզիկապես ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Դա, իհարկե, շատ վատ է, որովհետև հարցերը նման ձևով չեն լուծվում: Բայց ինչո՞ւ է այդպես:

Այդպես է, որովհետև Հայաստանում իշխանափոխության այլ ձև գործնականում չկա: Իշխանությունները մյուս բոլոր ճանապարհները փակել են: Պետության առաջին դեմքի ուղղակի ընտրություններ այլևս չեն լինելու, խորհրդարանական ընտրություններն էլ անցկացվելու են այնպիսի ընտրական օրենսգրքով, որտեղ ամեն ինչ որոշելու են ոչ թե կուսակցությունները, այլ դրանց ցուցակներում տեղավորված տեղական ֆեոդալները (ռեյտինգային թեկնածուները): Ընտրակաշառքի ինստիտուտն էլ, ինչպես ցույց տվեցին վերջին ընտրությունները, գործում է անխափան:

Իսկ ուրիշ ի՞նչ պիտի անեն մարդիկ մի երկրում, որտեղ իրավիճակը շատ վատ է, ընդ որում՝ վատ է իշխանությունների մեղքով, իսկ այդ իշխանություններին օրինական ճաանապարհով փոխել հնարավոր չէ: Մարդիկ պիտի կամ արտագաղթեն, ինչը և տեղի է ունենում, կամ պիտի թաքուն հույսով սպասեն, որ մի խումբ մարդիկ զինված հեղաշրջում իրականացնեն:

Այո, Հայաստանը կամաց-կամաց ահաբեկչության պոտենցիալ թատերաբեմ է դառնում, բայց ահաբեկչություները հատուկ ծառայություններով չեն կանխվում: Ահաբեկչությունները կանխելու լավագույն ձևը հետևյալն է՝ պիտի կառավարման այնպիսի համակարգ լինի, որ ահաբեկչությունն անիմաստ դառնա, և անձերին ոչնչացնելը որևէ արդյունք չկա: Այսինքն՝ երկրում պիտի իշխեն ոչ թե անձերը, այլ՝ ինստիտուտները:

Իսկ Հայաստանում ինստիտուտները չեն իշխում, անձերն են իշխում: Ավելի ճիշտ՝ մի հոգի է իշխում: Ու նա է որոշում, թե ովքեր որ ոլորտները վերահսկեն: Դրա համար էլ ահաբեկչական գործողությունների գայթակղությունը մեծ է:

ԱԱԾ-ն կարող է ամիսը մեկ ահաբեկչության հերթական փորձը բացահայտել, բայց դա հարցի լուծում չէ: Լուծումը համակարգային փոփոխություններն են: Թարսի պես էլ՝ այդ փոփոխությունները վերևից չեն արվում, ներքևից էլ՝ «մոլոտովի կոկտեյլից» բացի այլ գործիքակազմ չեն տեսնում:

Ամբողջական՝ տեսագրությունում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս