loader

«Ազատ խոսք».Շնորհակալություն ռուսական ԶԼՄ-ներին՝ մեր աչքերը բացելու համար

«Հայաստան-24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրի ու դրա ռուսական արձագանքների մասին:

Ռուսական հեռուստաալիքներով սանձազերծված հակահայկական հիստերիան կարգին զայրացրել է հայ հասարակությանը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, հենց Ռուսաստանում: Իսկ պետական մակարդակով արձագանք չկա: Ընդամենը Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն է իր մտահոգությունը հայտնել НТВ հեռուստաալիքով եթեր հեռարձակված մի հաղորդման կապակցությամբ: Պատկերացրեք՝ մեկը փողոցում ամենավերջին խոսքերով հայհոյի դիմացինին, իսկ նա ընդամենը իր մտահոգությունը հայտնի այդ հայհոյանքների կապակցությամբ: Եվ անմիջապես էլ հույս հայտնի, որ այդ հայհոյանքը նրա պաշտոնական տեսակետը չէ:

Լավ, այս ամենը դեռ մի կողմ թողնենք: Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ: Նախ պիտի արձանագրենք, որ այս լարվածությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև է, և ոչ թե հայ և ռուս ժողովուրդների միջև: Ի վերջո՝ Հայաստանը նվաստացողների շարքում բազմաթիվ հայկական արզգանուններով երևույթներ կային: Ու այնպես էլ չէ, որ մյուսները ազգությամբ ռուսներ էին: Նրանցից շատերի նախնիներն ակնհայտորեն ծնվել էին ավելի Կապույտ երկնքի տակ: Այսինքն՝ սա մի պետության վերաբերմուքն էր մեկ այլ պետության նկատմամբ:

Բայց պետք է արձանագրել նաև, որ երբևէ ռուսական հեռուստաեթերում, ռուսական մեդիա-դաշտում մեզ համար այսքան օգտակար գործընթաց չէր եղել: Ինչո՞ւ օգտակար: Որովհետև դրա շնորհիվ մեր հասարակությունը հիմա ավելի իրատեսորեն կգնահատի հայ-ռուսական հարաբերությունները: Մինչև հիմա ինչպե՞ս էր: Մեր հասարակության մեջ գերակշռում էր այն տեսակետը, որ Ռուսաստանը բոլոր հարցերում կպաշտպանի մեզ, և այլն: Ու հիմա հանկարծ պարզվեց, որ Ռուսաստանն այդ հարաբերությունները այլ կերպ է ընկալում: Նրանց կարծիքով հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե դաշնակից պետությունների հարաբերություններ են, այլ տիրոջ և ծառայի, ստրուկի և ստրկատիրոջ, ամուսնու և կնոջ, և այլն: Իրենք դա այդպես են ընկալում:

Դեռևս ցարական Ռուսատսանի վարչապետներից մեկն էր ասել, չէ՞, որ ամբողջ աշխարհում Ռուսաստանն ունի ընդամենը երկու դաշնակից. ռուսական բանակն ու ռուսական նավատորմը: Այսինքն՝ նրանք մեզ (կամ մեկ ուրիշին) երբևէ որպես դաշնակից չեն էլ ընկալել: Ընկալել են որպես ծառա, որպես վասալ, որպես ֆորպոստ: Դրա համար էլ բավական էր մի փոքր անհնազանդություն ցույց տայինք, և անմիջապես բոլորը սկսեցին կոկորդ պատռել, թե Ղարաբաղն ադրբեջանական հող է, հայերն էլ օկուպանտներ են:
Լավ է, որ հիմա են ասում: Պատկերացնում ե՞ք՝ անընդհատ ներկայանային որպես մեր դաշնակից ու անվտանգության երաշխավոր, հետո պատերազմ սկսվեր, ու պատերազմի ամենաթունդ պահին հայտարարեին, որ մենք ագրեսոր են ք: Դա շատ ցավոտ հարված կլիներ: Իսկ այսպես՝ գոնե նախապատրաստված ենք:
Այսինքն՝ ռուսական հեռուստաալիքների այս հակահայկական հիստերիան մեզ ըստ էության շատ մեծ ծառայություն մատուցեց: Կարելի է ասել՝ բացեց մեր աչքերը:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Արմեն Բաղդասարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս