loader

TV Հ24

Ազատ խոսք

Եվ հետո բանկերը դրանից լրջորեն կտուժեն, որովհետև մարդիկ, ովքեր դրսից բանկերի միջոցով փող էին ուղարկում, հիմա պարզապես այդ փողն իրենց հետ կանխիկ կբերեն կամ կուղարկեն ընկեր-ծանոթների միջոցով: Արդյունքում՝ պետությունն այդ մասին չի էլ իմանա, իսկ բանկերը կզրկվեն միջնորդավճարներից, այսինքն՝ եկամուտների կորուստ կունենան: Այլ կերպ ասած՝ այս գաղափարը (այն ձևով, ինչպես ներկայացվում է լրատվամիջոցներում ու սոցկայքերում), հիմարություն է:

Այդ՝ հասարակությանն անծանոթ և, ըստ երևույթին, հիմնականում երիտասարդ թեկնածուները գուցե փայլուն կադրեր են, գուցե օրենսդրական աշխատանքի համար ընդհանրապես պիտանի չեն... Սա հետո կերևա: Ճիշտ է, քաղաքական գործիչները, սովորաբար, նախ կայանում են և միայն հետո են հայտնվում խորհրդարանում, և ոչ թե հայտնվում են խորհրդարանում, որպեսզի այնտեղ կայանան, բայց սա դեռ մի կողմ թողնենք:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ավելի ուշ փորձեց մեղմել իր ելույթի տպավորությունները և ավելի հանգամանորեն բացատրեց, թե ինչ էր ուզում ասել

Այդպես վարվել են և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և իմիջիայլոց, լուրջ հաջողությունների են հասել, որովհետև վճռական պահերին Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և էլի շատ իբր արմատական ընդդիմադիրներ իրենց համակիրներին տարել են իշխանությունների կողմը: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանին դա պետք չէ:

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա վարկանիշն ու իր հետևորդներին հեշտությամբ չի հավաքել ու միանգամից չի հավաքել: Հավաքել է տարիներ շարունակ, «1+1+1...» սկզբունքով: Ու հիմա այդ «բուլդոզերների» պատճառով համակիրները կարող են պակասել «1-1-1...» սկզբունքով:

«Ազատ խոսք». «Մեր լավ ախպոր ախպերների» ընտրակարգը

«Ազատ խոսք». Փաստորեն, Սերժ Սարգսյանը ժամանակի՞ն «թռավ»

Ճիշտ է՝ հետագայում պարզվեց, որ այդ ամենը փուչիկ էր, բայց սա էական չէ: Ուրեմն՝ ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը: Ասում է՝ հանկարծ այնպես չստացվի, որ վերադառնանք 89-90-ական թվականները, երբ ժողովուրդը ելավ փողոց, Ատոմակայանը փակեցինք ու ինքներս մեր գլխին արհեստական էներգետիկ ճգնաժամ սարքեցինք: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը տասը տարի նախագահ է եղել ու չի իմացել, որ Ատոմակայանը փակվել է Սովետական միության օրոք՝ 1989թ. հունվարի 7-ին, երկրաշարժից ուղիղ մեկ ամիս անց, և փակվել է ԽՍՀՄ Մինիստրների սովետի որոշմամբ:

Լրահոս