loader

TV Հ24

Ազատ խոսք

Հենց այս նպատակով էլ Դաշնակցությունը հանդես է գալիս ռեյտինգային ընտրակարգը վերանայելու առաջարկով: Որպեսզի նախապես ամրագրի իր տեղը նաև հաջորդ կոալիցիայի կազմում:

Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ հոգու խորքում չի ցանկանում, որ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվի լայն համախմբման արդյունքում: Որովհետև ինքը երկու անգամ նախագահ է դարձել հազիվ 50 տոկոսը հաղթահարելով, ՀՀԿ-ն ընդհանրապես իշխող կուսակցություն է դարձել 50 տոկոսից պակաս ձայներ հավաքելով, ու հիմա եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնա, ասենք՝ 80 տոկոսով,հասարակությունը կարող է սխալ ազդակներ ստանալ:

Պարզապես այս օրենքով շատ լավ երևում է, թե իշխանություններն ինչպես են վերաբերվում պետությանն ու օրենքներին: Ամենամտահոգիչը հենց այս անլրջությունն է: Առանց խորանալու, առանց երկար-բարակ մտածելու, հենց այնպես օրենքներ են գրում՝ ինչպես, ասենք, իրենց երեխաների համար ստեղծագործական շարադրություն կգրեին: Կարևորը՝ որ գրվածքը բյուջեն համալրելու պոտենցիալ պարունակի:

Նման շոուները Հայաստանում նորություն չեն: Գեներալներն էլ ժամանակ առ ժամանակ իրենց հարյուր հազարանոց ջիպերով հավաքավում են ու ամենայն լրջությամբ քննարկում են, թե ինչպես կանխեն զինված ուժերում առկա կոտուպցիան:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա հասարակությունը երևի նրան միայն մի հարց ունի ուղղելու. ինքը հավատո՞ւմ է, որ գործող խորհրդարանը ձևավորվել է ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում և ճշգրտորեն արտացոլում է հասարակական տրամադրությունները:

Իրավիճակն իսկապես հումորային է, որովհետև մարդը, ով կասկածելի ընտրությունների արդյունքում երկու անգամ նախագահ է ընտրվել, հիմա արդեն ինքն է նախագահ նշանակելու իրավունք ստացել: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանն ինքը ակնհայտորեն գիտակցում է իրավիճակի կոմիզմը և հումորի զգացումը չի կորցնում:

Սերժ Սարգսյանը չի կարող բաց տեքստով ասել, որ իր նպատակը ցանկացած գնով բյուջեն լցնելն է, իսկ բյուջեն լցնելու միակ ձևը մարդկանց գրպաններից վերջին կոպեկը խլելն է՝ թանկացումների միջոցով, դրա համար էլ հարցն այնպես է ներկայացվում՝ իբր ինքը պետական կառույցներին հանձնարարում է ստուգումներ անցկացնել, նրանք էլ մեծ ջանասիրությամբ ամեն ինչ ստուգում են, բայց չարաշահումներ չեն հայտնաբերում:

Ընդդիմությունը անձանց դեմ չի պայքարում, երևույթների դեմ է պայքարում: Այ, եթե պայքարը լիներ ոչ թե թանկացումների, այլ թանկացողների դեմ, թիրախում կհայտնվեր Սերժ Սարգսյանը:

Լրահոս