loader
APPLE ընկերությունը ներողություն է խնդրում

APPLE ընկերությունը ներողություն է խնդրում

Աշխարհի խոշորագույն APPLE ընկերությունը ներողություն է խնդրել իր հաճախորդներից հին մոդելների հեռախոսներն արհեստականորեն դանդաղեցնելու համար:

Ընկերության հայտարարության մեջ ասված է. «Մենք հասկանում ենք, որ ձեզնից ոմանց հուսախաբ ենք արել. Ներողություն ենք խնդրում»:

APPLE-ը նշել է, որ մոտ մեկ տարի առաջ, գաղտնի ծրագրային հավելվածի միջոցով դանդաղեցնելով հեռախոսների հին մոդելները, այն փորձել է պաշտպանել դրանց մարտկոցների գործածության ժամկետները:

Ընկերության հայտարարության համաձայն, դա «հաղորդակցման խնդիր» է եղել եւ APPLE-ն այդ քայլով որեւէ կերպ չի ցանկացել հրահրել Iphone-ների օգտատերերին հին հեռախոսների փոխարեն նոր մոդելներ ձեռք բերել:

Հին մոդելների օգտատերերը սակայն այլ կարծիքի են.

«Նախկինում մարտկոցը մեկ ու կես օր էր աշխատում, այժմ՝ կես օր: Նրանք այն դանդաղեցրել են», - Օմար Ագուիրի նման APPLE հեռախոսի օգտատերը արդեն գործի են անցել՝ պաշտպանելով իրենց իրավունքները: Ընկերության դեմ ԱՄՆ-ի վերահսկողական ծառայություններում եւ դատարաններում արդեն իսկ բազմաթիվ բողոքներ եւ հայցեր են գրանցվել: Հյուսիսային Կորեայի, Ֆրանսիայի եւ Իսրայելի պետական մարմինները նույնպես նախատեսում են APPLE ընկերության դեմ այս կապակցությամբ քայլեր ձեռնարկել:

Իրենց հայցերում օգտատերերը նշում են. «Մեզ հնարավորություն չի տրվել ընտրել Iphone-ի դանդաղ կամ արագ աշխատանքի միջեւ»:

Հետեւանքների հաղթահարման համար APPLE ընկերությունը հին հեռախոսների օգտատերերին առաջարկում է անվճար կամ 70 տոկոսի զեղջված գներով նոր մարտկոց տեղադրել հեռախոսների մեջ: Ընկերությունը նախատեսում է նաեւ նորացնել ծրագիրը, առաջարկելով օգտատերերին ինքնուրույն հետեւել մարտկոցի «առողջությանը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս