loader
Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ պարզաբանում

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ պարզաբանում

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: 

«Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։

Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։

Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որևէ կապ չունի մարզպետ
Սարգսյանի հետ։ Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը և մարզպետ Գարիկ Սարգսյանը
հետևողական են լինելու, որ և՛ Ավշարի, և՛ մարզի որևէ այլ դպրոցում կամայական և անօրինական որևէ
գործողություններ, ազատումներ չլինեն։

Կոչ ենք անում ծնողներին և աշակերտներին չտրվել որևէ սադրանքի և հաճախել դպրոց»,- նշված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ցույցեր էին, ուսուցչական կազմն ու աշակերտները գործադուլ և դասադուլ էին հայտարարել: Նրանք պահանջում էին նորանշանակ տնօրենի՝ Հերմինե Անդրեասյանի հրաժարականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս