loader
Այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն. Նիկոլ Փաշինյան

Այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն. Նիկոլ Փաշինյան

Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի, ամբողջը՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգ: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա, որ օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասելուց: Թող դռներից ճանկռեն, իրանց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան, իրանց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել, հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Ինչքան էլ ասում են՝ «она будет жаловатся», չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է, և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ որևէ մեկը հանկարծ չմտածի՝ իրենք կմոռանան, թե ինչի համար են հավաքվել:

«Հույս չունենան»,- եզրափակեց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս