loader
Ցանկացած ղեկավար, ում հիմնարկում կա կոռուպցիա, պատասխանատու է դրա համար. նախարար

Ցանկացած ղեկավար, ում հիմնարկում կա կոռուպցիա, պատասխանատու է դրա համար. նախարար

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում կատարված դեպքերն ուսումնասիրվելու են և պարզելու, թե ի՞նչ կապ ունի չարաշահումների հետ ռեկտորը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ուսանողների դասադուլներին:

Լրագրողները հարցրեցին՝ ռեկտորը հրաժարական կտա՞, նախարարն արձագանքեց. «Խոսքը գնում է կառավարման համար պատասխանատվության մասին: Եթե նույնիսկ նա ներգրավված չէ կոռուպցիոն սխեմաների մեջ, այս կոռուպցիան տեղի է ունեցել նրա ղեկավար հիմնարկում: Ցանկացած ղեկավար, ում հիմնարկում կա կոռուպցիա, նա պատասխանատու է դրա համար»:

Հաջորդ բարձրացված հարցը Չայկովսկու անվան դպրոցում կավիճի և այլ իրերի հետ կապված դրամահավաքության մասին ահազանգերին էր վերաբերում:

«Մեզ բողոք չի եկել: Ես չեմ կարող ասել, որ նման դրամահավաքությունը զրոյական է դառնալու, բայց կան շատ դպրոցներ, որտեղ դրամահավաքությունը զրո է: Մենք ահազանգեր չենք ստացել, հենց ստանանք՝ կանդրադառնանք»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով բուհերի խոշորացմանը՝ նա շեշտեց, որ լիցենզավորման համակարգում պահանջները փոխվել են և խստացումներ են արվել: Եթե բուհերն ինքնակամ չմիավորվեն, կգնան կտրուկ քայլերի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս