loader
Դեկտեմբերի 9-ը համակարգչային մկնիկի ծննդյան օրն է

Դեկտեմբերի 9-ը համակարգչային մկնիկի ծննդյան օրն է

1968 թվականի դեկտեմբերի 9-ը համարվում է համակարգչային մկնիկի ծննդյան օրը, հայտնում է calend-ը: Հենց այդ օրը ամերիկացի հայտնագործող Դուգլաս Էնգելբարտը Սան Ֆրանցիսկոյի հետազոտական կենտրոնում առաջին անգամ մարդկանց ցուցադրեց համակարգչային մկնիկը: Սա իրենից ներկայացնում էր փայտյա խորանարդ փոքրիկ անիվների վրա և ուներ մեկ կոճակ: Մկնիկն իր անվամբ պարտական է լարին. հայտնագործողը այն նմանեցրեց իսկական մկան պոչի:

Առաջին մկնիկը հավաքեց ինժեներ Բիլլ Ինգլիշը, իսկ գործածման ծրագրրեը գրեց Ջեֆ Ռուլիֆսոնը: Սարքի մեջ երկու մետաղական սկավառակներ կային: Առաջին մկնիկով հետաքրքրվեց Xerox ընկերությունը: 1970-ականներին ընկերությունն այն ներկայացրեց որպես անհատական համակարգչի բաղկացուցիչ մաս: Այն ուներ 27 կոճակ և արժեր 400 դոլար: 

Այսօր արդեն գոյություն ունի մկնիկի երկու տեսակ՝ մեխանիկական և օպտիկական:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս