loader

ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանը կյանքի է կոչում վարչապետի հանձնարարականը

Վերջին  օրերին ուսանողների կողմից հաճախ է բարձրաձայնվում, որ դեկանատների աշխատողները գալիս են լսարաններ և ուսման վարձը չվճարած ուսանողներին զգուշացումներ կատարում: Վերջին ուղիղ եթեր ժամանակ խնդրին անդրաձարձավ նաև Նիկոլ  Փաշինյանը:

Վարչապետը հայտարարել է,  որ ոչ ոք ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումը կիսատ չպետք է թողնի, կրթությունից չպետք է դուրս մնա: Նա նաև ասել, որ զեղչային արտոնությունները բավական քիչ են, բայց վճարների խնդիրները կարելի է լուծել՝  հետաձգելով այն:

Փաշինյանի հայտարարությունը տեղ է հասել: Այսօր արդն Երևանի պետական համալսարանի ռեկտորը հրաման է ստորագրել, որով  ոււսման վարձավճարը չվճարած ուսանողներին վճարման մասին կծանուցվեն անհատական՝  առանց այլ ուսանողների կամ դասախոսների ներկայության:

ԵՊՀ ռեկտորատը նա զգուշացնում է, որ նման դեպքերի մասին հաղորդումները ամենայն մանրամասնությամբ քննարկվելու են ռեկտորատի կողմից, և դրանց հաստատման դեպքում տվյալ աշխատողի նկատմամբ կիրառվելու են ԵՊՀ ներքին կարգապահական կանոններով սահմանված տույժեր՝ ընդհուպ աշխատանքից ազատելը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս