loader
ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանը կյանքի է կոչում վարչապետի հանձնարարականը

ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանը կյանքի է կոչում վարչապետի հանձնարարականը

Վերջին օրերին ուսանողների կողմից հաճախ է բարձրաձայնվում, որ դեկանատների աշխատողները գալիս են լսարաններ և ուսման վարձը չվճարած ուսանողներին զգուշացումներ կատարում: Վերջին ուղիղ եթերի ժամանակ խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ ոչ ոք ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումը կիսատ չպետք է թողնի, կրթությունից չպետք է դուրս մնա: Նա նաև նշեց, որ զեղչային արտոնությունները բավական քիչ են, բայց վճարների խնդիրները կարելի է լուծել՝ հետաձգելով այն:

Փաշինյանի հայտարարությունը տեղ է հասել: Այսօր արդեն Երևանի պետական համալսարանի ռեկտորը հրաման է ստորագրել, որով ուսման վարձավճարը չվճարած ուսանողները վճարման մասին կծանուցվեն անհատական՝ առանց այլ ուսանողների կամ դասախոսների ներկայության:

ԵՊՀ ռեկտորատը նաև զգուշացնում է, որ նման դեպքերի մասին հաղորդումներն ամենայն մանրամասնությամբ քննարկվելու են ռեկտորատի կողմից, և դրանց հաստատման դեպքում տվյալ աշխատողի նկատմամբ կիրառվելու են ԵՊՀ ներքին կարգապահական կանոններով սահմանված տույժեր՝ ընդհուպ աշխատանքից ազատելը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս