loader
Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից

Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի  տվյալների առկայությունը՝  https://stugum.emis.am/ կայքի միջոցով: «Ստուգումը կատարելիս  հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

 -Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չենհայտնաբերվել։ 
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ 
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

 -«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։

 -Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: 
Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։

- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը»,- ասված է ՀՀ ԿԳՆտարածած հաղորդագրության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս