loader
Եթե օրինախախտում լինի, մեր պահանջը կբավարարվի. Գորիսի թիվ 2 դպրոցի ուսմասվար

Եթե օրինախախտում լինի, մեր պահանջը կբավարարվի. Գորիսի թիվ 2 դպրոցի ուսմասվար

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը խոստացել է Գորիսի թիվ 2 դպրոցի ուսուցիչների պահանջը ներկայացնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:

Երեկ դպրոցի կոլեկտիվը փակել էր Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը: Դպրոցի աշխատակիցների մի մասը համաձայն չէ տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ և պնդում է, որ նշանակումն օրենքին չի համապատասխանում, քանի որ մանկավարժների խորհրդի նիստում քվորում չի եղել: Իսկ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Շուշանիկ Հովսեփյանին տնօրեն է նշանակել:

«Մարզպետն ասաց, որ իրավիճակը կներկայացնի փոխվարչապետին, և եթե մեր պահանջն օրենքի սահմաններում է, այն կբավարարվի: Եթե նշանակումն օրենքի սահմաններում է, Շուշանիկը կաշխատի, եթե օրենքի շրջանակներում չէ, որոշումը կվերանայեն: Եթե օրինախախտում լինի, մեր պահանջը կբավարարվի: Իսկ, ըստ իրենց, ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում քննարկման մանրամասները փոխանցեց դպրոցի ուսմասվար Արփինե Մկրտչյանը:

Նա նշեց, որ Շուշան Հովսեփյանը 11 տարի է՝ աշխատում է դպրոցում: Վերջին 2 տարիներին մասնագիտական կրթական աջակցության գծով տնօրենի տեղակալ է եղել: 4 թեկնածուներից առավելությունը նրան է տրվել: Ուսուցիչները, սակայն, հայտարարում են, որ խորհրդի նիստերն ապօրինի են եղել: Արձանագրությունները փաստում են, որ մանկավարժական խորհրդի մի քանի անդամներ դպրոցական խորհրդի նիստին չեն մասնակցել:

«Արձանագրությունների մատյանում նրանց անունից, սակայն գրված է, որ ներկա են եղել: Հիմա մենք այդ խախտումների վերաբերյալ դիմել ենք Կրթության նախարարություն»,- ասաց նա:

Թիվ 2 դպրոցի ուսուցչական կոլեկտիվը սպասում է պատկան մարմիններին ուղղված իրենց նամակների պատասխաններին:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս