loader
Հետաքրքիր փաստեր ինտերնետի մասին

Հետաքրքիր փաստեր ինտերնետի մասին

 Առաջարկում ենք ծանոթանալ ինտերնետի հետ կապված մի քանի հետաքրքիր փաստերի.

  1. 1-ին վեբ-տեսախցիկը տեղադրվել է Քեմբրիջի համալսարանում ու ծառայել է միայն սրճեփին հետևելու համար: 
  2. Youtube-ում տեղադրված 1-ին տեսանյութը վերնագրված էր «Ես գազանանոցում եմ»: 
  3. Օնլայն 1-ին վաճառքը գրանցվել է 1995թ. amazon.com կայքում: Վաճառվել է գիրք: 
  4. 1-ին գովազդային ինտերնետ-բանները հայտնվել է 1994 թվականին:
  5. 2010թ. ապրիլի 1-ին GameStation ցանցային խաղը ստեղծողը որոշեց խաղը բեռնել ցանկացողներին պարտադրել լրացնել այն տողը, որի համաձայն խաղի գնորդը պարտավորվում է մինչև կյանքի վերջ օգտվել այդ կայքից: Բեռնողների 88%-ը այս հարցմանը տվեց դրական պատասխան, ու հարցադրողը հասկացավ, թե ինչքան հեշտ է խաղի միջոցով մարդուն որևէ բան ստիպել:
  6. Google-ի անվանումը գալիս է գուգոլ թվից, որը հարյուրավոր զրոներ ունի ու ամենամեծն է աշխարհում: Սա խորհրդանշում էր այն անթիվ ինֆորմացիան, որը պարունակելու էր ցանցը: 
  7. Հետաքրքիր տեղեկություններ կան կապված դոմենների հետ: Օրինակ` TV դոմենն իրականում բոլորովին էլ հեռուստաընկերության իմաստ չունի, այն պարզապես Տուվալուի Հանրապետության դոմենն է: Նույնպիսի թյուր կարծիք է առաջացնում նաև FM դոմենը, որը ոչ թե ստեղծված է հատուկ ռադիոյի, այլ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգների դոմենն է: Նույնկերպ TM-ն՝ Թուրքմենստանի, ոչ թե առևտրի նշանների, և MD-ն Մալդիվների, ոչ թե բժշկական կառուցվածքների իմաստ ունի:   
  8. SPAM բառն 1-ին անգամ հայտնվել է 1936թ.` որպես պահածոյացված խոզապուխտի անվանում:
  9. 1-ին գրանցված ինտերնետ-դոմենը sуmbоlісs.соm-ն է:
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս