loader
ԿԳՆ-ն պետք է դադարի սոցիալական խնդիրներ լուծող նախարարություն լինելուց. Արայիկ Հարությունյան

ԿԳՆ-ն պետք է դադարի սոցիալական խնդիրներ լուծող նախարարություն լինելուց. Արայիկ Հարությունյան

Գիտությունների ազգային ակադեմիայի հետ քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք: Այսօր ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք հիմա մտածում ենք «Բարձրագույն կրթության մասին» օրենքի և «Գիտահետազոտական ուսումնասիրությունների» օրենքի միավորման մասին: Երբ վերջնական որոշում կայացնենք, նաև ակադեմիայի հետ կքննարկենք ակադեմիայի ինստիտուտների և բուհերի սերտ համագործակցության հարցն՝ ընդհուպ մինչև օպտիմալացում»,- նշեց նա:

Հարությունյանի կարծիքով՝ Կրթության և գիտության նախարարությունը պետք է դադարի սոցիալական խնդիրներ լուծող նախարարություն լինելուց և պետք է պատասխանատու լինի բացառապես կրթական քաղաքականության համար:

«Օպտիմալացման ընթացքում որոշ ուղղություններով միավորումներ կլինեն և լրացուցիչ միջոցներ կլինեն, որոնք կներգրավվեն պետության կողմից գիտության զարգացման մեջ: Դա կնպաստի գիտության մեջ միջին տարիքի գիտնականների ավելի մեծ թվի ներգրավմանը»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողները նաև հարց բարձրացրեցին գիտության ոլորտից երիտասարդ գիտնականների արտահոսքի մասին: Նախարարն էլ պատասխանեց, որ պետությունն այս ուղղությամբ ծրագրեր է մշակում:

«Մենք տարիքային երկու գագաթ ունենք՝ 30-35 տարեկանը, որից հետո միջին տարիքի գիտնականների մեծ անկում ունենք: Երբ 35 տարեկանից հետո գիտնականները լրացուցիչ խթաններ չեն ունենում, նրանք այլ ոլորտ են գնում՝ առևտրային կազմակերպություններ և այլն: Երկրորդ գագաթը 60-65 տարեկաններ են: Եվ այս միջնամասի ցուցանիշը բարձրացնելու համար պետությունը ներկայումս ծրագրեր է մշակում, բայց այդ ծրագրերը մշակելուց առաջ, պետք է հասկանանք, թե ինչ գիտական ներուժ ունենք, արդյո՞ք օպտիմալ ենք օգտագործում այդ հնարավորությունները»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս