loader

NASA. Երկրին երկնաքերի չափի աստերոիդ է մոտենում

Երկրին է մոտենում 2002 AJ129 աստերոիդը, որի չափերը համադրելի են երկնաքերի, փոխանցում է comandir.com-ը՝ վկայակոչելով NASA-ին:

Երկնային մարմինը Երկրագնդին ամենից մոտ կգտնվի փետրվարի 4-ին, սակայն այդ ժամանակ աստերոիդից հեռավորությունը 10 անգամ ավելի մեծ կլինի Երկրի եւ Լուսնի միջեւ եղած հեռավորությունից:

Աստերոիդի չափերը տատանվում են 0,5-ից մինչեւ 1,2 կմ-ի սահմաններում, իսկ արագությունը կազմում է վայրկյանում մոտ 34 կմ:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս