loader
Որպես ԵՊՀ դասախոս՝ տեսնում եմ Արամ Սիմոնյանի հրաժարականի անհրաժեշտությունը. Արայիկ Հարությունյան

Որպես ԵՊՀ դասախոս՝ տեսնում եմ Արամ Սիմոնյանի հրաժարականի անհրաժեշտությունը. Արայիկ Հարությունյան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ստում է, ԵՊՀ-ն թող ինքը որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր, թե՝ ոչ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն կա՞: Նա՝ որպես ԵՊՀ դասախոս, տեսնում է Արամ Սիմոնյանի հրաժարականի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում հրաժարական տալու պահանջով, ասաց, որ քաղաքական որևէ ճնշում չի կարող լինել:

Նրա խոսքով՝  ԵՊՀ ռեկտորը ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում, փորձում է իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերը ինչ-որ ձևով քաղաքականացնել:

Արայիկ Հարությունյանը նաև պարզաբանեց շատերին զարմանք պատճառած այն փաստը, որ Դսեղում կրթության և գիտության նախարարը կարդում էր Հովհաննես Թումանյանի հայտնի քառյակներից մեկը:

«Ես որևէ բան անգիր հիշել չեմ սիրում: Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ հրաշալի կազմակերպված միջոցառման մեջ թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, ովքեր անգիր չեն սիրում ասել, կամ չեն հիշում»,- պարզաբանեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ ռուսական կրթություն ունի և իր դպրոցում հայ գրականությունը և հայոց լեզուն վատ է դասավանդվել, իսկ այսօր պայքարում  է ազգային դպպրոցի և  հայալեզու կրթության համար:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս