loader
Ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման պատասխանատուն տնօրենն է

Ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման պատասխանատուն տնօրենն է

Ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման պատասխանատուն տնօրենն է: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է: 

ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետերանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի որևէ սահմանափակում չկա: Ուսումնական հաստատության ջեռուցումն իրականացվում է ըստ անհրաժեշտության` ՀՀ առողջապահության նախարարի 28.03.2017թ. հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս