loader
Թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ գործադուլ են անում

Թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ գործադուլ են անում

Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժների մի մասը գործադուլ են հայտարարել: Նրանց են միացել նաև աշակերտների մի մասը և դասադուլ են անում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Դպրոցի աշխատակազմը երկու մասին է բաժանվել:

Մի մասը պնդում է, որ տնօրենի հրաժարականի պահանջի համար հիմքեր չկան, մյուս մասի խոսքով էլ ստեղծված անառողջ մթնոլորտի մեղավորը փոխտնօրեն Բաղրամյանն է, ով մաթեմատիկա առարկան է դասավանդում: Ուսուցիչների խոսքով՝ նա մշտապես դպրոցում խնդիրներ է ստեղծել:

«Տարանջատում է դպրոցը, երեխաներին, ծնողներին վիրավորում է: Պատերազմական վիճակ է: Աղջիկ երեխայի վրա ձեռք է բարձրացրել, պլակատը ճղել շպրտել է երեսին»,- ներկայացրեցին ծնողները:

Փոխտնօրենի պնդմամբ՝ ինքը խնդիրներ չի ստեղծում: Ըստ նրա՝ իր դեմ են բողոքում միայն այն ուսուցիչները, ովքեր տնօրենի հետ սերտ հարաբերություններ ունեն: Փոխտնօրեն Բաղրամյանը նաև ասաց, որ այս պահին գործադուլ անող ուսուցիչները տնօրենի հետ լավ հարաբերությունների մեջ չգտնվողներն են:

«Տնօրենը պետք է միայն իր գրպանի մասին չմտածի: Մենք պահանջում ենք նրա լիազորությունների ժամանակավոր դադարեցում»,- ասաց մանկավարժը:

Նրանք պահանջում են տնօրենի հրաժարականը՝ նշելով, որ նրա նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ, և շարունակում է պաշտոնավարել՝ խոչընդոտելով քրեական գործի արդարացի քննությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս