loader
Հարցում. Որքան արժե շաքարավազը, ոսպը և հնդկաձավարը երևանյան սուպերմարկետներում

Հարցում. Որքան արժե շաքարավազը, ոսպը և հնդկաձավարը երևանյան սուպերմարկետներում

Վերջին օրերում Հայաստանում որոշ ապրանքներ էժանացել են։ Մասնագետները դա կապում են Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններով: Մասնավորապես խոսվում է բանանի ու շաքարավազի գների իջեցման մասին, որոնք երկրի երևի թե ամենամենաշնորհված շուկաներն են։ 

«Հայաստան24»-ը մեկ շաբաթ հետևել է շաքարի, հնդկաձավարի և ոսպի գներին և պարզել, թե ինչ արժեն առաջին օգտագործման այդ ապրանքները երևանյան սուպերմարկետներում:

«Նոր Զովք» սուպերմարկետում 1կգ շաքարավազն արժեր 327 դրամ և մեկ շաբաթվա ընթացքում գինը մնաց նույնը: 1կգ ոսպը 290, իսկ հնդկաձավարը՝ 320 դրամ:

«ՍԱՍ» սուպերմարկետում 1կգ շաքարավազն արժեր 360 դրամ, փաթեթավորված 1կգ-ոց ոսպը 1100 դրամ, հնդկաձավարը 350 դրամ:

«Երևան սիթի» սուպերմարկետում շաբաթվա սկզբին 1կգ շաքարավազն արժեր 327 դրամ, 1կգ ոսպը 290, իսկ հնդկաձավարը՝ 320 դրամ:

Իսկ այսօր 1կգ շաքարավազն արժեր 325դրամ, հնդկաձավարը 215, իսկ ոսպը 290 դրամ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ շաքարավազը վաճառվում էր 380-400 դրամով:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս