loader
100 օրվա ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 746 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

100 օրվա ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 746 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

Ամփոփելով ոստիկանության պետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի կողմից իրականացված աշխատանքները՝ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գողությունների, սպանությունների, թմրամիջոցների հայտնաբերման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքների համառոտ վիճակագրությունը:

Նրա խոսքով՝ 100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսանոց փոփոխության համար, սակայն բավարար ժամանակ է կատարվող փոփոխություններին պատրաստ կատարողունակ թիմ ունենալու համար: Փոփոխություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում: Ըստ այդմ՝ մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է, ինչը պայմանավորված է ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացմամբ:

«Այս ընթացքում 746 կոռուպցիոն բնույթի հաղորդում է ստացվել, որից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում»,- տեղեկացրեց Ղուկասյանը:

Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13.215 հաղորդում է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում: Ըստ Ղուկասյանի՝ ոստիկանության համակարգում հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 110 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 68 ծառայող, 6-ն ազատվել է աշխատանքից, 25-ի վերաբերյալ էլ հարուցվել են քրեական գործեր։

«Իրականացվել է նաև աուդիտ, արձանագրվել է 203 մլն դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնվել է 44 մլն դրամը»,- հայտնեց նա։

Ղուկասյանը նշեց, որ 100 օրվա ընթացքում առանցքային է դարձել հանցավոր խմբերի և դրանց պարագլուխների դեմ պայքարը։ Այս ընթացքում քրեական գործ է հարուցվել 4 օրենքով գողի նկատմամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս