loader

Համազգային շարժման 30-ամյակը.փետրվարի 20. ՀԱԿ-ը Ազատության հրապարակում հավաք կանցկացնի (տեսանյութ)

Տեսանյութում՝  նաև կադրեր Լևոն Մկրտչյանի «Մատյան անկախության» Ֆիլմից։

Փետրվարի 20-ին, ժամը 18։00-ից Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։

Հրապարակում կներկայացվեն Շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։ Կլինեն ելույթներ, կհնչի երաժշտություն եւ Շարժման շեփորը։ Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։

Մեր պատմության հերոսական այս դրվագին նվիրված միջոցառմանը հրավիրում ենք մասնակցելու Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, ակտիվիստներին, երիտասարդ սերնդին, բոլորին։

Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաեւ փետրվարի 21-ին եւ 22-ին։

Հայ ազգային կոնգրես

Համազգային շարժման 30-ամյակը. փետրվարի 20

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս