loader
1832-ի հունվարի 14-ին բացվեց Երևանի գավառական դպրոցը

1832-ի հունվարի 14-ին բացվեց Երևանի գավառական դպրոցը

Երևանի գավառական դպրոցը հիմնադրվել է 1832 թ. հունվարի 14-ին ցարական կառավարության որոշման և Կայսր Նիկոլայ I -ի հրամանի համաձայն և Երևանի կոմս Գեներալ-Ֆեդմարշալ Պասկևիչի միջնորդությամբ:
Հիմնադրվել է որպես ռուսական տարրական դպրոց՝ հետագայում դառնալով միջնակարգ: Դպրոցի տնօրենը նշանակվում է Ռուսաստանից: 1843թ.-ին դպրոցի 6-րդ տնօրեն է նշանակվում Խ. Աբովյանը: Աշխատում է մինչ անհետանալը` 1843թ. ապրիլի 2-ը:

Դպրոցի շենքը Գայի անվան սպայի տունն էր: Գավառական դպրոցի հիմքի վրա 1868թ. բացվում է  տարրական չորսդասյա դպրոց (պրոգիմնազիա): 1881թ. չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է տարրական դասական գիմնազիա, որի շրջանավարտներն իրավունք ունեին ընդունվել բուհ:

Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն: Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր: Դասավանդվում էր լատիներեն, հունարեն, իսկ հայերի համար նաև հայերեն: 1913թ. գիմնազիան ուներ 707 սան:

Ուսումը վճարովի էր, և միայն 10% էին կազմում աշխատավորական խավի երեխաները: 1918թ. գիմնազիան վերանվանվում է Հայկական դասական գիմնազիա: 1920թ. Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է 2-րդ աստիճանի դպրոցի հիմքը, և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի համար 2 դպրոց:

1925թ. Երևանի քաղխորհրդի որոշմամբ դպրոցը ճանաչվում է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս