loader
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Նա ընդգծեց, որ իրենք՝ ամերիկացիները, երախտապարտ են հայկական ծագումով այն ամերիկացիներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում: 

Հարցին, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, օրինականացնելու, պաշտոնապես այդ դեպքերը ցեղասպանություն որակելու առումով ի՞նչ կասեք, պատասխանեց. «Միացյալ Նահանգներում դեսպանի պաշտոնում հաստատման ժամանակ ես նշել եմ և նորից կնշեմ, որ Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս