loader
1957-ի փետրվարի 5-ից հեռարձակվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը

1957-ի փետրվարի 5-ից հեռարձակվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը

1956-ի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանն ազդարարեց  Հանրային հեռուստատեսության մեկնարկը:

Մինչև 1957-ի փետրվար ամիսը հեռուստատեսությունը փորձնական շրջանում էր, փետրվարին տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հաղորդումները սկսեցին եթեր հեռարձակվել  շաբաթական չորս անգամ` 2 ժամով:

1957-ի օգոստոսի 6-ին Հանրայինի եթերը համալրեց լրատվական «Շաբաթվա նորություններ» տեղեկատվական թողարկումը, որը 1958-ի փետրվարից դարձավ պարբերական: Այդ ժամանակ էլ ստեղծվեց հեռուստատեսության լուրերի խմբագրությունը:

1970-ականներին հանրայինի ցուցադրման տիրույթը դուրս եկավ Երևանի սահմաններից: Առաջին հաղորդումները հեռարձակվեցին Ղափանում, Քաջարանում, Սիսիանում, Ղուկասյանում և Ամասիայում: 1978-ից այդ հաղորդումների կեսը եթեր էր տրվում գունավոր պատկերով:

1977-ի նոյեմբերի 29-ին գործարկվեց 311.7 մ բարձրությամբ նոր հեռուստաաշտարակը և «Օրբիտա-2» տիեզերական կապի կայանը: Հաղորդումների միջին տևողությունը հասավ 12 ժամի: Այդ տարիներին Հայաստանում կար մոտ 500 000 հեռուստացույց, որոնցից 100 000-ը՝ գունավոր:

1960-70-ականներին եթերը հարստացավ օպերաներով, բալետներով, ստեղծվեց  Հանրային հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1990թ-ին քաղաքական իշխանությունը փոխվեց, հեռուստատեսությունն ազատվեց գրաքննությունից, ավելացան ժամանցային հաղորդումները: Ծնվեց «Հայլուր» լրատվական ծրագիրը:

1999-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով:

2005-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու Ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս