loader
4 միլիոնից ավել գումար՝ գիրք-ալբոմի հրատարակման համար

4 միլիոնից ավել գումար՝ գիրք-ալբոմի հրատարակման համար

ՀՀ Մշակույթի նախարարությունը, ի դեմս աշխատակազմի ղեկավար Մուրադյանի և «Նահապետ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Հովհաննիսյանի, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կնքել են պետության կարիքների համար հրատարակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր, որի վերջնաժամկետն է 2018 թվականի նոյեմբերի 15-ը:

Պայմանագրի արժեքն է 4,100,000 (4 մլն 100 հազար) ՀՀ դրամ: 

Հրատարակվելու է Սեն Հովհաննիսյանի «Արարատ» գիրք-ալբոմը (ֆրանսերեն)` 200 օրինակ տպաքանակով: Մեկ օրինակի գինը կազմելու է 20500 դրամ: 

Հեղինակային պայմանագրից պարզ է դառնում, որ պատվիրատուն՝ «Նահապետ» ՍՊԸ-ն պարտավոր է կատարողին՝ գրքի հեղինակ Սեն Հովհաննիսյանին որպես հոնորար վճարել 650.000 դրամ:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս