loader
4000 գյուղացու 60.000 դրամ կտրամադրվի. կառավաության որոշումը

4000 գյուղացու 60.000 դրամ կտրամադրվի. կառավաության որոշումը

Կառավարության որոշմամբ՝ գյուղացիներին 60.000 դրամ սուբսիդիա կտրվի: Կառավարության նիստի ժամանակ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց Գյուղնախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Համաձայն նախագծի՝ պետական աջակցություն կտրամադրվի մինչև 7 հեկտար աշնանացանի համար։ Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ սա պիլոտային ծրագիր է լինելու: Վարելահողերի արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին:

«Այս պահին վարելահողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում և դա մեր ոլորտային գերակայությունն է: Եթե մենք ցորենը պակաս ենք մշակում, հետո ստիպված այդ ցորենը ներկրում ենք: Հաջորդ գերակայությունը տարածքային անհամաչափության մեղմումն է: Եթե շահութաբեր լիներ, մենք չէինք ունենա այդքան չմշակվող տարածքներ: Մարդիկ ցածր մշակաբույսերից անցում կկատարեն ավելի բարձրակարգ մշակաբույսերի աճեցմանը»,- կարևորեց նա:

Նախարարն այս որոշմամբ ակնկալվում է վարելահողերի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացում, չմշակվող հողերի օգտագործում, ցանքատարածությունների համախառն արդյունքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում:

«Ակնկալվում է, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով և կդառնան 3000 հեկտար»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Կառավարությունը հաստատեց նախագիծը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս