loader
5-րդ տրանշը ֆինանսավորում չունի. նախարարը՝ «Հյուսիս-հարավ»-ի կառուցման վերջնաժամկետի մասին

5-րդ տրանշը ֆինանսավորում չունի. նախարարը՝ «Հյուսիս-հարավ»-ի կառուցման վերջնաժամկետի մասին

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման վերջնաժամկետը հնարավոր է հստակեցնել միայն ֆինանսավորման հարցը լուծելուց հետո: Ծրագիրը բաղկացած է 5 տրանշից, և այդ ծրագրի միայն 3 տրանշով է, որ այսօր կա ֆինանսավորում: 4-րդ տրանշից մի փոքր հատվածի ֆինանսավորում կա, իսկ 5-րդ տրանշը ֆինանսավորում չունի»,- Թալինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

«Ճանապարհի կառուցման համար մինչ օրս վարկային համաձայնագրեր են կնքվել Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ: Կնքվել է շուրջ 480 մլն դոլարի և 60 մլն եվրոյի համաձայնագիր»,- տեղեկացրեց նա:

Նախարարի խոսքով՝ անընդհատ քննարկվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում ահռելի գումարներ են ծախսվել, վատնվել, չարաշահումներ են տեղի ունեցել, կատարվել են հափշտակություններ. «Ես չեմ ուզում անդրադառնալ, թե մինչ օրս կատարված աշխատանքների շրջանում հափշտակություններ եղե՞լ են, թե՝ ոչ, դա իմ լիազորությունների սահմաններից դուրս է։ Դրանով այսօր զբաղվում են իրավապահ մարմինները, և կարծում եմ, որ եթե իրավախախտումներ եղել են, ապա կբացահայտվեն: Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ իրավախախտումները պարզելու հարցում ես օժանդակություն կցուցաբերեմ, կանեմ ամեն ինչ, որ այսուհետ նման իրավախախտումների կատարումը բացառվի ընդհանրապես: Մենք բացում ենք նոր էջ, որտեղ կլինի օբյեկտիվ տեղեկատվություն, որտեղ կլինի միայն կառուցողական աշխատանք, ճշգրիտ տվյալներ և փոխադարձ վստահություն»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս