loader
ԱԱԾ պետի կոչը՝ բնապահպաններին

ԱԱԾ պետի կոչը՝ բնապահպաններին

Կառավարության արտահերթ նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կոչով դիմեց բնապահպաններին:

«Կոչ եմ անում բնապահպաններին գնալ և ամառանոցի առյուծներին, արջերին տեր կանգնել, որովհետև էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ բացահայտումների, Մանվել Գրիգորյանի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «Զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման: Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք: Հայտնաբերվել է նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու:

Գեներալն ուներ նաև սեփական կենդանաբանական այգի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս