loader
Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է վիրավորվել

Երեկ՝ հունվարի 17-ին  ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել զինծառայող: Պարզվել է, որ  հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վիրավոր Ադիբեկ Արարատի Նիկոյանը երեկվանից գտնվում է Մուրացան հոսպիտալում, վերջինիս առողջական վիճակը կայուն է, գտնվում է հիվանդասենյակում:

Հարցին, թե ինչո՞ւ այդ մասին նախարարությունը չէր տեղեկացրել, այսինքն՝ ինչպես նախորդ դեպքերում, անվտանգության նկատառումներո՞վ չէր հայտնել Արծրուն Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց: Նա մանրամասներ չհայտնեց այն մասին, թե ինչ հանգամանքներում ու արդյոք հենակետո՞ւմ է զինծառայողը ստացել վիրավորում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս