loader
Աղբահանության խնդիրն այդպես էլ չի լուծվում. լուսանկարներ

Աղբահանության խնդիրն այդպես էլ չի լուծվում. լուսանկարներ

Մայրաքաղաքում աղբահանության խնդիրն այդպես էլ չի լուծվում: «Սանիթեք» ընկերությունը 5-ով ավելացրել է աղբատար մեքենաների թիվը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ իրենց անմիջական միջամտությամբ և պահանջով, «Սանիթեք»-ը միջոցներ է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներմուծելու վերաբերյալ:

Պարզվում է, որ մեքենաների ավելացման դեպքում էլ հարցը չի լուծվում: Մայրաքաղաքը դեռ աղբի մեջ է թաղված: Աղբահանություն գրեթե չէր կատարվում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո: Կարծիքներ կային, թե ընկերությունը սաբոտաժ է անում: Ստեղծված իրավիճակը քաղաքականացվեց և կապվեց Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Իրավիճակը շտկելու համար Երևանի քաղաքապետարանն աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությանն առաջին անգամ տուգանեց 12 միլիոն, երկրորդ անգամ` մոտ 13 միլիոն դրամի չափով:

Տուգանքից հետո «Սանիթեք» ընկերությունը հերքեց տարածված լուրերը և խնդրեց ընկերության աշխատանքները չքաղաքականացնել և փորձեց բացատրել իրենց կազմակերպության վատ աշխատանքի պատճառները:

Երևանը աղբից ազատելու հարցը նաև նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի օրակարգում է: Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատել է անբավարար: Հայկ Մարությանը նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս