loader
Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է լքել ՀՀ տարածքը. Արթուր Վանեցյան

Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է լքել ՀՀ տարածքը. Արթուր Վանեցյան

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված, և գործը քննող քննիչի որոշմամբ՝ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հետ կապված քրգործին:

«Այո, Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է մեր գիտությամբ, և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում, Քննչականը մշտապես գտնվում է կապի մեջ փաստաբանների հետ, և հենց լինի պահանջ, անմիջապես կհրավիրեն: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի»,- նշեց Վանեցյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս