loader
Անգամ Նաիրա Զոհրաբյանը չփրկեց

Անգամ Նաիրա Զոհրաբյանը չփրկեց

Այսօր Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում կորցրեց ինքնատիրապետումը և ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վազգեն Դարբինյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից՝ ասելով. «Ապե, հլա մի հատ դուրս արի»:

Ներսիսյանին չզսպեց նաև այն հանգամանքը, որ Երևանի ավագանու նիստին ներկա էին նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Թվում էր, թե գործը հասնելու է բռունցքների, սակայն «ռազբոռկայի» թամաշան ավարտվեց նրանով, որ ավագանու ԲՀԿ-ական անդամն ու խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը սկսեցին հերքել կատարվածը՝ ասելով, որ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամին ընդամենը դուրս են հրավիրել խոսելու, այլ ոչ թե կռիվ սարքելու:

Ու, թեև, ԲՀԿ-ականները ամեն կերպ փորձում էին հերքել կատարվածը, մեր լրագրողը ականատես եղավ, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ինչպե՞ս է վրդովված նախատում Արմեն Ներսիսյանին՝ ասելով. «Արմեն, դու չափերից արդեն դուրս ես գալիս, պետք չի էդպես ու էդքան լրագրողի ներկայությամբ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս