loader
Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել. ոստիկանապետը՝ Քոչարյանի ասուլիսը տապալելու մասին

Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել. ոստիկանապետը՝ Քոչարյանի ասուլիսը տապալելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի առնչությամբ ոստիկանությունը ոչ մեկից բողոք չի ստացել։ Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի։ Իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնելու։ Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել այն, ինչ ցանկանան և վկայակոչեն իմ խոսքերը՝ պետք է լինի օրենքի շրջանակներում։ Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»,- եզրափակեց Օսիպյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս