loader
Ապագան քանդող վատ սովորությունները

Ապագան քանդող վատ սովորությունները

Ժամանակին մատների արանքով նայելը

Ժամանակը մեր ամենաթանկ ռեսուրսն է, և կորցրած ու անտեղի վատնած րոպեները կամ ժամերը հնարավոր չէ հետ վերադարձնել: Ժամանակը հարկավոր է օգտագործել ճիշտ, այսինքն՝ չվատնել այն և օգտագործել նպատակներին հասնելու համար: Շաբաթվա մեջ որոշեք կոնկրետ օրեր և ժամեր ու դրանք հատկացրեք միայն Ձեր գործերին: Նշանակություն չունի, թե դա ինչ բնույթի զբաղմունք է՝ օտար լեզվի պարապմունք, սեփական պրոյեկտի մշակում, բիզնես, թե այլ: 

Երեկվա օրվա վրա կենտրոնանալը

Հաջողակ մարդիկ երբեք չեն տալիս կարևորություն երեկ տեղի ունեցած իրադարձություններին՝ ասվածին, արվածին և այլն: Իհարկե, նրանք հիշում են բոլոր սխալները կամ հաջողությունները, բայց երբեք ուղեղում չեն պտտում այն միտքը, որ «բայց եթե ես այ այսպես...»: Ազատվեք ներսից Ձեզ կրծող այս սովորությունից: 

Ինքնաքննադատությունը

Հենրի Ֆորդն ասում էր, որ եթե Դուք կարծում եք, թե ուժեղ եք և ամենակարող կամ թույլ եք և անպիտան, ապա միանշանակ իրավացի եք: Ինչպես կասեք, այդպես էլ կլինի: Եթե անգամ սխալ եք գործել, հետևություններ արեք և անցեք առաջ: Թույլ մի տվեք ուրիշներին Ձեր մասին բացասական բաներ ասել և առավել ևս ինքներդ ձեր մասին այդպիսի բաներ մի մտածեք: Հիշե՛ք, ինչպես կասեք, այդպես էլ կլինի: 

Սեփական արժանիքները թերագնահատելը

Հաջողակ մարդիկ ուրախանում են իրենց ունեցածով: Նրանք շատ երջանիկ են, որ ունեն տուն, ընտանիք, երեխաներ, առողջություն, աշխատանք, գումար և այլն: Շատերի սխալը կայանում է հենց նրանում, որ ամենը դիտարկում են ուղղակի որպես իրականություն և չեն հիշում այն ժամանակները, երբ դրանք չկային:

Անընդհատ հարմարավետ պայմաններում գտնվելը

Դուք չեք կարողանա հասնել ինչ-որ արդյունքի, երբ անընդմեջ աշխատեք հանգիստ, հարմարավետ և անփոփոխ գրաֆիկով: Եթե իսկապես ուզում եք հաջողակ լինել, ապա պիտի Ձեզ համար ոչ այդքան հաճելի գործերով զբաղվեք: Այսինքն՝ անեք այն ամենը, ինչը դուրս կբերի Ձեզ «հանգստի գոտուց»: Դա կարող է լինել նոր մարդկանց հետ հանդիպումը, արտասովոր վայրեր այցելելը, արտասովոր իրավիճակում հայտնվելը և այլն: Այդպես կբացահայտեք նոր հնարավորություններ և նոր փորձ ձեռք կբերեք: 

Անընդհատ նույն մարդկանց խմբի վրա կենտրոնանալը

Ձեզ համար հարազատ շատ անձանց հետ շփվելուց բացի, աշխատեք ժամանակի ընթացքում ձեռք բերել նոր ծանոթներ և մեծացնել շրջապատը: Փակ և նեղ շրջապատում նոր հնարավորությունների քանակը կտրուկ սահմանափակվում է: Բարեբախտաբար, այսօր ապրում ենք սոցիալական ցանցերի դարում և շփվել տարբեր մարդկանց հետ կարելի է անգամ տանից՝ բազկաթոռին նստած: 


 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս