loader
Արամ Սիմոնյանն իրականությունից կտրված, մանիպուլացնող հայատարարություն է անում. Սանասարյան

Արամ Սիմոնյանն իրականությունից կտրված, մանիպուլացնող հայատարարություն է անում. Սանասարյան

Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և միանգամից այն քաղաքական հետապնդում որակել: Այսօր հրավիրված ասուլիսին, ի պատասխան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրավիրած շտապ ասուլիսին, արձագանքեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ինքը ենթադրում է, որ Հանրապետական կուսակցությունից է և դրա համար է այդ ամենը կատարվում: Ուրեմն՝ կլինեն Հանրապետական կուսակցությունից, «Քաղաքացիական» կուսակցությունից, թե որևէ այլ կուսակցությունից, բոլոր պաշտոնյաներն օրենքի առաջ պետք է հավասար լինեն և պատասխան տան: Չի կարող լինել որևէ մեկը, որ որևէ ճչոցով փորձի այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց, որ ահա մեր հետևից են ընկել, որովհետև մենք ՀՀԿ անդամ ենք»,- ընդգծեց Սանասարյանը:

Նա հայտարարեց, որ Արամ Սիմոնյանն իրականությունից կտրված, մանիպուլացնող հայտարարություն է անում:

«Ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է. ասում է՝ 9 միլիարդից ավել ինչ-որ գնումներ են ստուգել, սուտ է: Մենք ստուգել ենք 2,5 միլիարդի գնումներ: Որ մի քիչ երկար գումարում-հանում անեն, կստանան այն, ինչ որ ես ներկայացրել եմ հանրությանը»,- նշեց նա:

ՊՎԾ պետը վստահեցրեց, եթե այդ ուսումնասիրությունները երկար տևեն, այդ թվերը բազմապատկվելու են:

«Մենք ուսումնասիրություններ ենք անցկացնում, մենք ստուգող մարմին չենք։ ԵՊՀ-ում ուսումնասիրել ենք ծախսային մասը՝ երեք տարվա։ Մենք ուսումնասիրություններ չենք արել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Մեր ուսումնասիրության հիման վրա ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու ենք: Այն, ինչ որ ներկայացնում են, իրականության հետ կապ չունի»,- նկատեց վերջինս՝ հավելելով, որ խայտառակ փաստեր կան, և իրավապահ մարմինները կներկայացնեն դրանք:

Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն ուսումնասիրել և հայտարարել, որ ԵՊՀ հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 800 միլիոն դրամի չարաշահում: Ռեկտոր Սիմոնյան էլ ասուլիսում հայտարարել էր, որ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվել է ավելի քան 9․5 միլիարդ դրամի գործունեություն, և ընդամենը մտահոգություն է ներկայացվել 500 միլիոնի շուրջ, որի գերակշիռ մասը, ըստ նրա, ուղղակի ծիծաղելի և ոչ պրոֆեսիոնալ պնդումներ են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս