loader
Արարատի մարզի բնակիչներն աջակցություն են հայտնում էջմիածինցիներին

Արարատի մարզի բնակիչներն աջակցություն են հայտնում էջմիածինցիներին

Ի աջակցություն էջմիածինցիների՝ Արարատի մարզի բնակիչները փակել են Արտաշատ-Երևան ճանապարհը:

Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի բնակիչները մոտ 1 ու կես ժամ փակել են Հյուսիս-հարավ միջպետական ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածը: Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում էջմիածնեցիներին, և նրանք նույնպես պահանջում են, որ ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվի բանտում:

Հիշեցնենք, որ այս պահին դեռ փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը: Մայրուղին բացելու և երթևեկությունը վերականգնելու նպատակով Մանվել Գրիգորյանի կալանավորման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում են փոխոստիկանապետ Ազասի Կիրակոսյանը և «Իմ քայլը» դաշիքնի պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս