loader
Արարատում ես այսօր դաշնակից եմ գտել. Նիկոլ Փաշինյան. ուղիղ

Արարատում ես այսօր դաշնակից եմ գտել. Նիկոլ Փաշինյան. ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Արարատի մարզում: Նա հանդիպում է Արտաշատի բնակիչների հետ: Արտաշատցիները մոտենում են վարչապետին, ողջունում, համբուրում և լուսանկարվում են նրա հետ: Վարչապետը հարցրեց, թե ինչպե՞ս են, հետո էլ ասաց, որ տեսնում է, որ լավ են, դուխով են և, ի վերջո, ազատագրված են:

«Ես էլ ձեր ցավը տանեմ»,- արտաշատցիների վանկարկումներին այսպես պատասխանեց Փաշինյանը:

«Ես մարզային այցելություններում փնտրում եմ դաշնակիցներ, ոչ թե փնտրում եմ կուսակցականներ, այլ դաշնակիցներ, որոնք կկրեն իրենց բաժին բեռը: Ես այսօր դաշնակից եմ գտնել նաև Արարատ գյուղից՝ 84-ամյա Քնարիկ Մնացականյանն է իր 90-ամյա ամուսնու հետ: Պարզվեց, որ 84-ամյա կինը 7000 մետր խաղողի այգի ունի և արդեն քանի տարի է՝ ստանում են ռեկորդային բերք և գործարանին եմ հանձնում: Ասում եմ՝ Քնարիկ մայրիկ, ո՞վ է օգնում Ձեզ, ասում է՝ աշխատողներ ունեմ: Նրանք 20 աշխատատեղով են ապահովում: Բա ծրագիր են ներկայացնում կառավարություն, արտոնություն են ուզում: Նա էլ պարարտանյութի խնդիր ունի, ոռոգման ջրի խնդիր ունի: Նրա աչքերի մեջ ես տեսնում եմ, որ ասում է՝ դու ո՞վ ես, որ իմ հարցը լուծես: Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային բարձր հատկանիշ, ովքեր չեն սպասում, որ իրենց ողորմություն կամ օգնություն կտան»,- ասաց նա:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս