loader

Համազգային շարժման 30-ամյակը. փետրվարի 20 (տեսանյութ)

Լուսանկարները՝ Հակոբ Բերբերյանի

Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ): Ծնվել է 1971 թ․ ապրիլի 19-ին ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում։

2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը վերադարձրեց Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալները` կապված Բերձորյան դեպքերի հետ, երբ բռնություն էր գործադրվել «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած տեղեկատվական ավտոերթի մասնակիցների նկատմամբ։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը  2016-ի հուլիսի 31-ից  կալանավորված է։

Պետրոս Ղևոնդյան  (Պետո)․  Ծնվել է 1964 թ. փետրվարի 4-ին ՀՀ Աշտարակի շրջանի Դղեր գյուղում:
1992 թ. սեպտեմբերին Պ. Ղևոնդյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի Շուշվա առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ:
1994 թ. հունվարին Պ. Ղևոնդյանը իր զորաջոկատով տեղափոխվել է Քարվաճառի շրջան` Օմարի լեռնանցքում կռվող ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներին օգնելու համար:
Պետոն  զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին` վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս, ականի պայթյունից: Նրա աճյունն ամփոփված է Պռոշյան ավանի Զորազ պանթեոն-հուշահամալիրում:

Սուրեն Սարգսյան․  ազատամարտիկ։

Համազգային շարժման 30-ամյակը. փետրվարի 20

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս