loader
Արմեն Աշոտյանի առաջարկը կառավարությունը մերժեց

Արմեն Աշոտյանի առաջարկը կառավարությունը մերժեց

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում:

Աշոտյանն առաջարկում է, որ վարչապետին վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունն անցնի կառավարությանը: Առաջարկվում է նաև նախատեսել վերոնշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվի որոշակի տեղեկություններ:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը նպատակահարմար չէ: Նրա խոսքով՝ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ զարմացավ Արմեն Աշոտյանի առաջարկության վրա:

«Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանը ապահովելու համար, բայց ոնց որ թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմիցս աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով»,- շեշտեց Միրզոյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս